Բաժիններ՝

Գրավատների գործերը վատացել են

Հայաստանում գործող գրավատների գործերը վերջին 3 տարիներին՝ 2015-2017 թվականներին, վատացել են։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Այսպես, եթե գրավատների ընդհանուր ակտիվները 2015 թվականի վերջին կազմում էին 11.1 մլրդ դրամ, 2016 թվականի վերջին ցուցանիշը նվազել էր մինչև 10.9 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի վերջին՝ մինչև 10.5 մլրդ դրամ։
Այդ թվում՝ տրամադրված վարկերի ծավալը 2015 թվականի վերջի 8.58 մլրդ դրամից նվազեց մինչև 7.9 մլրդ դրամ (2017 թվականի վերջին)։
Այս ֆոնին զարմանալի չէ, որ գրավատների թիվը նույնպես նվազեց. 2015 թվականի վերջին ունեինք 151 գրավատուն, 2016 թվականի վերջին՝ 146, իսկ 2017 թվականի վերջին՝ 133 գրավատուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930