Բաժիններ՝

«Զլատանը կարող էր լինել ԱԱ-ում, բայց նա այնտեղ չի լինի». Զլատան Իբրահիմովիչ

Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է մտքերով ԱԱ-2018-ի մասին:

«ԱԱ-ն ամենամեծ երևույթն է ֆուտբոլում: Այնտեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները: Զլատանն այնտեղ չէ: Նա պետք է այնտեղ լիներ, բայց նա այնտեղ չի լինի:

ԶԼՄ-ներն ասում են, որ Շվեդիայի հավաքականին ավելի լավ կլինի առանց ինձ, և ես հավատում եմ տղաներին: Դա շվեդական մամուլի հոգեբանությունն է: Ես չունեմ տիպիկ շվեդական անուն, ես ինձ պահում եմ և վերաբերվում եմ աշխարհին ոչ այնպես, ինչպես տիպիկ շվեդը, և նման բաներ:  Բայց նախկինի նման ինձ է պատկանում ռեկորդը Շվեդիայի հավաքականում, ես հաղթել եմ այն, ինչ հաղթել եմ: Ես հաղթել եմ «Այաքսում», «Յուվենթուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Գելեքսիում»:

Եվ եթե ես չգիտեմ՝ ինչպես աշխատել թիմում, ապա ինչպե՞ս եմ ես խաղացել և հաղթել աշխարհի լավագույն ակումբներում: Ես գիտեմ՝ ինչպես հաղթել, հավատացեք ինձ: Եվ դա անում եմ շատ լավ»,- ասել է Իբրան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս