
«Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում

Հավաքի ընթացքում «Ալաշկերտը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ալաշկերտ»-ից: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը Մինսկում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ալաշկերտը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի:
Հունիսի 28-ին «Ալաշկերտը» կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկային», հունիսի 30-ին մեր թիմը կխաղա «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ, իսկ հուլիսի 3-ին ալաշկերտցիները ուժերը կչափեն Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» թիմի հետ:
Բոլոր մրցակիցները հանդես են գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ): «ԲՄԱ-Խաբարովսկը» ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս մնաց Պրեմիեր լիգայից:
Հունիսի 14-20 կայանալիք հանքավանյան ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտը» մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի, ևս մեկ խաղ նախատեսված է հավաքների միջակայքում:
Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտն» ի տարբերություն նախորդ տարիների պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից` նախնական փուլի փոխարեն: Վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին, իսկ որակավորման առաջին փուլի հանդիպումները` հուլիսի 10-11-ին և 17-18-ին: