
Լևոն Մնացականյանի մոտ տեղի է ունեցել զիծառայողների և քաղաքացիական անձանց ընդունելություն

Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մոտ տեղի է ունեցել անձնական հարցերով հանրապետության ռազմական գերատեսչությանը նախապես դիմած թվով 21 զիծառայողների և քաղաքացիական անձանց ընդունելիություն:
Բանակի հրամանատարն առանձին-առանձին լսելով վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներին, ընդունված կարգով և հնարավորության սահմանում դրանց տվել է համապատասխան ընթացք: Բարձրացված հարցերը հիմնականում կրում էին սոցիալ-կենցաղային, իսկ առանձին դեպքերում նաև ծառայողական բնույթ:
Հավելենք, որ նման ընդունելիությունները կրում են պարբերական բնույթ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն