
Մեսսին հատուկ ընթրիքի է հրավիրել Արգենտինայի ամբողջ թիմին

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսին հատուկ ընթրիքի է հրավիրել ազգային ընտրանու ամբողջ կազմին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհիա առաջնության մեկնարկից առաջ Արգենտինայի հավաքականի նախապատրաստվում է Բարսելոնայում: Նախօերին Մեսսին քաղաքի ռեստորաններից մեկում ընթրիքի է հրավիրել ամբողջ թիմին և մարզչական կազմին` այդ կերպ դրական տրամադրելով Մունդիալի մեկնարկից առաջ:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը ԱԱ-ում հայտնվել է D խմբում և կմրցի Իսլանդիայի, Խորվաթիայի և Նիգերիայի հետ:
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: