
Որքան աշխատավարձ են ստանում «տեղական իշխանիկները». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությամբ ավարտվեց «մարզպետաց դասի» նորացման, թարմացման օպերացիան: Մինչդեռ նախորդ տարեվերջին խոսք կար, թե համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում հնարավոր է մարզպետների թիվը կրճատվի:
Նշենք, որ «տեղական իշխանիկների» համբավ ունեցող մարզպետների աշխատավարձը, ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ 661 հազար 400 դրամ է:
Փոխմարզպետի աշխատավարձը՝ 529 հազար 120 դրամ: Մարզպետի խորհրդականինը ոչ պակաս ճոխ է՝ 314 հազար 165: Մարզպետի մամուլի քարտուղարինը եւ օգնականինը՝ 297 հազար 630: Փոխմարզպետի օգնականի աշխատավարձն էլ կկազմի 198 հազար 420 դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: