Վրացական խաշլամա՝ պատրաստված գարեջրով
Բաղադրիչներ
1. Միս
2. Կարտոֆիլ
3. Սմբուկ
4. Գազար
5. Պղպեղ
6. Սոխ
7. Լոլիկ
8. Կանաչի
9. Գարեջուր/գինի/կաթ
Պատրաստման եղանակը
1. Խոշոր կտրատել բանջարեղենը:
2. Բանջարեղենը շերտերով շարել չուգունե կաթսայի մեջ:
3. Սկզբում շարել լոլիկը, հետո մնացածը: Բանջարեղենի վրա շարել ոչ այնքան մեծ կտորներով կտրատված միսը, աղ անել և ավելացնել համեմունք կամ չորացրած կանաչի:
4. Բոլոր բաղադրիչները շարելուց հետո պետք է ձեռքերով այն սեղմել:
5. Հետո մանր կտրատել կանաչին, ավելացնել բաղադրիչների վրա, այնուհետև լցնել կամ գինի, կամ գարեջուր, կամ կաթ, կամ սերուցք (250-300գ):
6. Եփել մի քանի ժամ միջին կրակի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը