Ինչու ՀԸ լրատվական ծրագիրը չէր լուսաբանում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը

Այսօր Ազգային ժողովում լրագրողները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեցին, թե ինչու ՀԸ-ի լրատվական ծրագիրը չէր լուսաբանում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը, ի՞նչ է փոխվել, որ այժմ Փաշինյանին լուսաբանում են:

«Դուք հետևում եք լրատվական բլոգը, ինքը գործում և աշխատում ա»,- ասաց Ջաղինյանը:

Հարցը կրկնվելուց հետո նա նորից խուսափեց հստակ պատասխան տալ. «Հանրային հեռուստատեսությունն ինքը լրատվական մասով անում է իր գործունեությունն ու անում է իր պարտականությունը»:

Ջաղինյանի փոխարեն փորձեց պատասխանել հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Սարգսյանը` վստահեցնելով, թե լրատվականն անկախ է աշխատում և ինքը չի վերահսկում այն: Սակայն, ի վերջո, Մ.Սարգսյանը հայտարարեց, որ Հանրայինը լուսաբանում է իշխանությանը:

Տեսանյութեր

Լրահոս