Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից

Հունիս 5-ին, ժամը 01:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Հայանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Տուժածը հրաժարվել է շտապօգնության ծառայությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ մոտեցրել ավտոքարշակին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930