Բաժիններ՝

Թոմ Քրուզը պարաշյուտով մի քանի էքստրեմալ ցատկ է կատարել ֆիլմի նկարահանումների ժամանակ

Թոմ Քրուզը պարաշյուտով մի քանի էքստրեմալ ցատկ է կատարել «Առաքելությունն անիրագործելի է. հետեւանքները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Paramount Pictures-ը նկարահանումներից կադրեր է զետեղել իր You-Tube-ալիքում։

Դերասանը մի քանի երեկո անընդմեջ ինքնաթիռից ցած էր նետվել յոթ կիլոմետր բարձրությունից, իսկ պարաշյուտը բացվում էր մակերեւույթից 600 մետր բարձրության վրա: Այս կերպ՝ նա կատարում էր բարձր երկարատեւ ցատկեր (HALO jump):

2017 թվականի օգոստոսին 55-ամյա Քրուզը վնասվածք էր ստացել: Դերասանը մի տանիքից մյուսն էր թռնում, բայց բախվել է պատին՝ կոտրելով կոճը: Դրա հետեւանքով նկարահանումներն ընդհատվել էին երկու ամսով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս