Կարտոֆիլի արտասովոր բաղադրատոմս՝ կորեական ձևով
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 300 գ
2. Քունջութ – 10 գ
3. Բուսայուղ – 2 ճ/գ
4. Սոխ – 1 հատ
5. Խնձորի քացախ – 1/2 թ/գ
6. Սև պղպեղ – 1/4 թ/գ
7. Կարմիր պղպեղ – 1/4 թ/գ
8. Սոյայի սոուս – 20 մլ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը քերել կորեական քերիչով, լվանալ հոսող ջրով:
2. Ջուր եռացնել և լցնել քերած կարտոֆիլը և թողնել, որ 2 րոպե եռա, հետո լցնել քամիչի մեջ և պահել սառը ջրի տակ:
3. Մանր կտրատել սոխը և տապակել 2 ճ/գ բուսայուղով:
4. Խորը ափսեի մեջ լցնել կարտոֆիլը սոխի հետ և լավ խառնել:
5. Վրան լցնել սոյայի սոուսը և քացախը, ավելացնել քունջութ և պղպեղ: Նորից խառնել:
6. Մատուցել 15 րոպե անց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը