Բաժիններ՝

Պլուտոնի վրա մեթանային սառցաբլուրներ են հայտնաբերել

Գիտնականները Պլուտոնի վրա սառած մեթանի բլուրների գոյության ապացույցներ են գտել: Հետազոտության տվյալների համաձայն, որի արդյունքները հրապարկված են Science հանդեսում, այդ հեռավոր թզուկ մոլորակի ռելիեֆն ավելի բազմազան է, քան ավելի վաղ կարծում էին, տեղեկացնում է BBC-ին:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Պլուտոնի մթնոլորտը չափազանց նոսրացած է եւ չունի այն որակները, որոնք հատուկ են մեր մոլորակի մթնոլորտին. օրինակ՝ չի կարող ավազաթմբեր եւ ավազաբլուրներ գոյացնել: Հայտնագործությունն արվել է այն լուսանկարների վերլուծությունից հետո, որոնք կատարել է NASA-ի «Նոր հորիզոններ» ապարատը, որը Պլուտոնի մոտով թռել է 2015 թվականի հուլիսին:

Տիեզերական զոնդը դեպի մոլորակ է շարժվել գրեթե 10 տարի՝ Պլուտոնի մոտով սլանալով ժամում գրեթե 60 հազար կիլոմետր արագությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս