Բաժիններ՝

Մեգան Մարքլն ամենաազդեցիկ բրիտանացի կանանցից մեկն է ճանաչվել Vogue հանդեսի վարկածով

Մեգան Մարքլը, Vogue հանդեսի վարկածով, տեղ է գտել Միացյալ Թագավորության 25 ամենաազդեցիկ եւ մոտիվացնող կանանց թվում, մասնավորապես, գրող Ջոան Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակի հետ կողքին:

Կանանց համար նորաձեւության մասին հանդեսի՝ մայիսի 31-ին հրապարակված նմանօրինակ առաջին վարկանիշի հեղինակները նշում են, որ Սասեքսի դքսուհին «ընթացիկ տարում, ինչպես ոչ ոք, համընդհանուր ուշադրություն է գրավել»:

36-ամյա Մեգանը, Vogue-ի կարծիքով, դարձել է «աշխարհի ամենաճանաչելի կանանցից մեկը», օժտված լինելով այնպիսի ազդեցությամբ, որը դուրս է գալիս նրա նրբագեղ ոճի շրջանակներից: «Նա օգնում է նոր, 21-րդ դարի համար, միապետության կերպարի ձեւավորմանը»,-ասված է հրատարակությունում:

Վարկանիշում ներկայացված են ամենատարբեր տարիքի՝ 22-ից (բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ եւ մոդել, Կոսովոյից սերված Դուա Լիպա) մինչեւ 73 տարեկան (Թագավորության գերագույն դատարանի ղեկավար բարոնուհի Հեյլ) կանայք, որոնք ներկայացնում են քաղաքականության, արվեստի, նորաձեւության, ԶԼՄ-ների եւ սպորտի աշխարհը:

Նրանց թվում է նաեւ անգլիացի մոդելագործ Ստելլա Մաքքարթնին՝ The Beatles խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիի դուստրը, ինչպես նաեւ Ամալ Քլունին՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի իրավաբանը, ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի կինը: Զույգն ապրում է երկու տներում. նրանք շքեղ բնակարաններ ունեն Նյու Յորքում եւ Լոնդոնում: 33-ամյա արքայազն Հարրիի եւ 36-ամյա Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը մայիսի 19-ին տեղի է ունեցել Վինձորի դղյակում՝ բրիտանացի միապետների նստավայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս