Բաժիններ՝

Ուսումնասիրվում է ձերբակալման պրակտիկան

ՀՀ դատախազությունը շարունակում է քրեական գործերի քննության ընթացքում անձի հիմնարար իրավունքների սահմանափակումներ ենթադրող դատավարական ինստիտուտների կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված համակարգային ուսումնասիրություններն ու դրանցից բխող միջոցառումները:

Հերթական ուսումնասիրության առարկան ձերբակալման՝ որպես անձի ազատության իրավունքը սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցի պրակտիկան է, դրա կիրառման տարածվածության և հիմնավորվածության հետ կապվող խնդիրների լուծումները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը, դրանց շրջանակներում վեր հանել դատավարական հարկադրանքի այդ միջոցի իրավակարգավորման և կիրառության խնդիրները, կրկնվող խախտումների հիմքում ընկած օրինաչափությունները:

Ելնելով ուսումնասիրության արդունքներից՝ կներկայացվեն դրանք բացառելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաև կսահմանվեն ձերբակալման առավել հիմնավորվածությունն ապահովելու հստակ չափանիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս