Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արմեն Ղուկասյանը
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը: Այդ մասին տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ղուկասյանն ազատվել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, որը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ:
Կից ներկայացնում ենք Ոստիկանության նորանշանակ շտաբի պետի կենսագրությունը:
Արմեն Ղուկասյանը ծնվել է 1966 թ. հունվարի 21-ին Գյումրի քաղաքում:
1987թ. ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Օրյոլի Մ.Ի. Կալինինի անվան կապի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը, 1998թ.` ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2008-ին` ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիան:
1987 թ. օգոստոսից մինչեւ 1990 թ. հուլիս ամիսը աշխատել է Կիրովոգրադի մարզգործկոմի ՆԳՎ կապի բաժնում՝ որպես ինժեներ:
30.07.2011-06.12.2011թթ. եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով տեղակալ (1-ին տեղակալ),
06.12.2011-ից զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնը:
ՀՀ ոստիկանության պետի՝ 2018 թ. մայիսի 29-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ: