
Իրանական գազը թանկ է, բայց չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները մշտապես խոսել են Հայաստանին էժան գազ մատակարարելու մասին, իսկ հայ պաշտոնյաները մշտապես հայտարարել են, թե ռուսական գազն ավելի էժան է:
Այդքանից հետո, սակայն, նախորդ կառավարությունների ներկայացուցիչները սակագների մասին մանրամասներ չեն ներկայացրել:
Մինչդեռ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան է իրանական գազի գինը Հայաստանի սահմանին:
Ըստ նրա՝ սահմանին Իրանը 1 հազար խմ գազը վերջին տվյալներով առաջարկում է 165 դոլարով: «Ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- հայտարարել է նախարարը՝ նշելով, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ