
Տավուշի մարզպետը հեռանալուց առաջ հեքիաթային ծախս է արել «Հեքիաթին հյուր»-ի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 24-ին հայտարարել է, որ ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյանն ազատվել է աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանը «Հեքիաթին հյուր» միջոցառման կազմակերպման նպատակով 750 հազար դրամ է տրամադրել՝ Աբովյանի թիվ 63-Ա որոշման համաձայն: Միայն թե մարզպետի որոշման մեջ նշված չէ, թե այդ միջոցառումը երբ, որտեղ է կայանալու, միջոցառման ծրագրով ինչ է նախատեսված, ինչի համար է ծախսվելու պետբյուջեից հատկացված 750 հազար դրամը:
Հեռացող մարզպետի որոշմամբ՝ հեքիաթային ծախս է արվում հեքիաթին նվիրված միջոցառման համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: