ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվելու գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Այդ մասին ֆեյսբուքում հայտնելէ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Արտակ Դավթյանի նշանակման հրամանագիրը։

Արտակ Դավթյանը եղել է ԳՇ օպերատիվ վարչության պետ, իսկ 2017թ. սեպտեմբերի 28-ին նշանակվել էր պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031