
Ղեկին քնած վարորդը վթարի է ենթարկվել

Մայիսի 23-ին ժամը 00:30-ի սահմաններում Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ՝ 1990թ. ծնված Գ.Գ-ն, վարելով «ՎԱԶ 21074» ավտոմեքենան, Ղազանչեցոց փողոցի թիվ 68 տան դիմացի ճանապարհահատվածում ավտոմեքենայի ղեկին քնելու հետևանքով բախվել է էլեկտրասյանը և ստացած մարմնական վնասվածքներով շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Արցախի ոստիկանություն