Բաժիններ՝

Քաղաքացին դեղատանը առևտուր կատարելիս անհարկի աղմուկ է բարձրացրել, շեղել է աշխատակցուհու ուշադրությունը և գումար հափշտակել

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած տղամարդը հայտնել է, որ մի քաղաքացի դեղատանը առևտուր կատարելիս անհարկի աղմուկ է բարձրացրել, շեղել է աշխատակցուհու ուշադրությունը և ձեռքի կտրուկ շարժումով գաղտնի հափշտակել է որպես մանր վերադարձված 10.000 դրամը։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 76-ամյա Լյուրիս Հակոբյանը, որը հայտնաբերվել և կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։

Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031