«Տեսնում ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների, որոնց հայտարարագրերին կնախանձեն արաբական շեյխերը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ 2017 թվականի ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, իսկ կաշառք վերցնելու մեղադրանքով դատի է տրվել 43  պաշտոնատար անձ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ թվերը ծիծաղելի են, երբ ուսումնասիրվում են պաշտոնատար անձանց հայտարարագրերը.

«Որովհետև տեսնում ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների, որոնց հայտարարագրերին կնախանձեն արաբական շեյխերը: Մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունը՝ որպես դեմոկրատիայի գերագույն դրսևորում ներկայացրեց ապօրինի հարստացման դեմ օրենքը, որը բնականաբար չէր կարող գործել նախորդ իշխանության ժամանակ այն պարզ պատճառով, որ Հայաստանի իրավական համակարգը «крючок»-ով կախված է եղել նախագահական նստավայրից, ու դատական որոշումները կայացվել են նախագահականից դատարան եկող հեռախոսալարի միջոցով: Ե՞րբ են ուսումնասիրվելու հայտարարագրերը, որովհետև բազմաթիվ պաշտոնյաներ ներկայացրել են կեղծ հայտարարգրեր»:

Ի պատասխան՝ Ա. Դավթյանն ասաց. «Իհարկե, ուսումնասիրվելու են: Մենք ունենք նախորդ իրավիճակից մի պարզ տարբերություն: Մենք ընդամենը նախորդ տարի ընդունեցինք ապօրինի հարստացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը ենթադրում է, որ այլևս պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայտարարագրերում համապատասխան հանցակազմի  հատկանիշների առկայության դեպքում սկսվելու են վարույթներ:

Շուտով կսկսի գործել նաև կոռուպցիայի կանխարգելման մասնագիտացված մարմինը ու հիմնական գործառույթը կլինի այդ ուղղությամբ մանրամասն ուսումնասիրությունների իրականացումը և համապատասխան վարույթների հարուցումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031