Բաժիններ՝

Հունաստանի նախագահը սրտի վիրահատության է ենթարկվել

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը մայիսի 22-ին սրտաբանական հետազոտություն է անցել, որի ընթացքում բժիշկները որոշել են ստենտ դնել: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Ամենամյա սրտաբանական հետազոտությունը նախագահն անցել է Օնասիսի սրտավիրաբուժական կենտրոնում: «Հետազոտման ժամանակ որոշվել է մեկ ստենտ դնել, գործընթացն անցել է հաջող»,- ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Մայիսի 23-ին նախագահը սովորական ռեժիմով կկատարի իր աշխատանքային ծրագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031