Բաժիններ՝

«2017 թվականի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ». Արթուր Դավթյան

«Կոռուպցիոն հանցագործությունների կրիմինալոգիական առանձնահատկությունները՝ դրա լատենտային բնույթը, հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ ի տարբերություն այլ հանցատեսակների՝ կոռուպցիոն հանցագործությունների արձանագրած թվի աճը դրական ցուցանիշ է»,- այսօր Ազգային ժողովում «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիոն հանցագործությունների արձանագրած թվի աճն առաջին հերթին վկայում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության խորացման մասին.

«2017 թվականի ընթացքում միայն կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 163 դեպք է արձանագրվել, որն 92-ով գերազանցում է 2016 թվականի տվյալը: Ընդ որում, վերջին 10 տարիներին նկատվել է այս հանցագործությունների կտրուկ աճ: 2017 թվականին կաշառք վերցնելու մեղադրանքով դատի է տրվել 43  պաշտոնատար անձ, 65 տոկոսով ավելի, քան՝ 2016 թվականին:

2017 թվականի ընթացքում քննված կոռուպցիոն բույթի 1005 քրական գործերով քրեական հետապնդման են ենթարկվել 599 անձինք: Միայն Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2017 թվականի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից 45-ը միայն ոստիկանության աշխատակիցներ են, ԴԱՀԿ ծառայության 4 պաշտոնատար անձինք, ՊԵԿ 10 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ մաքսակետի պետ, ընդհանուր իրավասության դատարանի 1 նախագահ, 2 դատավոր, դատախազության 1 դատախազ և մեկ նախկին դատախազ և այլն: Այս ցանկը կարելի է շարունակել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս