Բաժիններ՝

Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցում վթար է տեղի ունեցել

Մայիսի 23-ին ժամը 00:33-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 00:25-ին Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Ժամը 00:30-ին Շուշիի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուց պարզվել է, որ ժամը 00:15-ի սահմաններում Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի բնակիչ Գ. Գ.-ն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով տուժած վարորդը շտապ օգնության մեքենայով մարմնական վնասվածքով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժած Գ. Գ-ն ստանալով համապատասխան բուժօգնություն հիվանդանոցից դուրս է գրվել բավարար վիճակով՝ ժամը 02:00-ին:

Արցախի ԱԻՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս