
SpaceX-ը կապի հինգ արբանյակ և երկու զոնդ է դուրս բերել ուղեծիր

SpaceX-ը ընկերությունը, որը գլխավորում է Իլոն Մասքը, լույս մայիսի 23-ի գիշերը Iridium NEXT հինգ հեռահաղորդակցական արբանյակ եւ երկու CRACE զոնդ է դուրս բերել Երկրի ուղեծիր: Ամբողջ առաքելությունը, որ հեռարձակվել է ընկերության կայքում, շարունակվել է մեկ ժամից փոքր-ինչ ավելի:
Falcon 9 կրող հրթիռը՝ յոթ ապարատներով, Երեւանի ժամանակով ժամը 23:47-ին մեկնարկել է Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի բազայի արձակման հարթակից: «Falcon 9-ի այս արձակումը հաջողվեց եւ ընթացավ մշակված պլանին լիովին համապատասխան»,- թռիչքը մեկնաբանել են Մասքի ընկերությունում:
Iridium NEXT նորագույն հեռահաղորդակցական արբանյակները պատկանում են Iridium Communications ընկերությանը: Առնվազն 75 նման ապարատների արձակումը հանձնարարված է SpaceX-ին: GRACE զոնդերը նախատեսված են կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման, Երկրի վրա ջրի մակարդակի չափման, ինչպես նաեւ մոլորակի գրավիտացիոն դաշտի քարտեզի ստեղծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: