
Երևանում քաղաքացիները գիշերը մնացել են վերելակում

Մայիսի 22-ին՝ ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 35 շենքի 3-րդ մուտքի վերելակի խափանման պատճառով քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները վերելակից դուրս են բերել Ս. Հ.-ին, Լ. Հ.-ին, Ս. Շ.-ին, Ի. Հ.-ին: