
Հավի միսը՝ վրացական ձևով

Բաղադրիչներ
1. Ալյուր – 1 թ/գ
2. Կանաչ սոխ – 2 փունջ
3. Սխտոր – 2 ատամիկ
4. Ձու – 2 հատ
5. Հավի փափկամիս – 1 հատ
6. Սոխ – 1 հատ
7. Ջուր – 150 մլ
8. Աղ՝ ըստ ճաշակի
9. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը բարակ շերտատել:
2. Սոխը կիսալուսնաձև կտրատել, կանաչ սոխը մանրացնել:
3. Տապակել հավի միսը՝ մինչև ոսկեգույն դառնալը, հետո ավելացնել սոխը:
4. Տապակել մի քանի րոպե, հետո ավելացնել ալյուրը:
5. 3-4 րոպե անց լցնել ջուրը: Հասցնել եռման, աղ և պղպեղ ցանել:
6. Դրանից հետո ավելացնել ձվի դեղնուցները:
7. Արագ խառնել և սպասել՝ մինչև սոուսի պնդանալը: Վերցնել կրակից և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը