
Տիրուհին անմոռանալի վերջին օրեր է պարգևել քաղցկեղով հիվանդ շանը

Ավստրալուհի Բրիանա Մեյը որոշել է անմոռանալի տպավորություններ պարգեւել քաղցկեղով հիվանդ Իսահակ շանը, որը երկար տարիներ ուղեկցում էր իր վատ տեսնող եղբորը: Աղջիկը կազմել է 20 գործից բաղկացած ցուցակ, որոնք նա պետք է հասցնի կատարել շան հետ, քանի դեռ նա կենդանի է:
Այդ մասին գրել է Daily Mail-ը: Լաբրադորին հատկացված մի քանի շաբաթվա ընթացքում Մեյը, ի թիվս այլ բաների, պլանավորել է նրան լողափ տանել, կերակրել նրբախորտիկներով, ուղարկել շների համար հատուկ մերսման ու յոգայի, Իսահակի ընկերների համար կազմակերպել երեկույթ եւ պիկնիկ, նրան կերակրել շների համար նախատեսված պաղպաղակով եւ ամուսնացնել:
Այս կերպ աղջիկը մտադիր է իր երախտագիտությունը հայտնել Իսահակին իր ընտանիքին երկար տարիներ հավատարմորեն ծառայելու համար: «Իսահակը ամենազիլն է ինձ հայտնի շներից: Նա իմ քեռորդուն օգնում է ճանապարհորդել: Նա լավագույն ընկերն է աշխարհում… Ես սիրում եմ նրան»,-ասում է ավստրալուհին: Ցուցակը կազմվել էր Facebook-ում Cool Dog Group խմբի մասնակիցների օգնությամբ: