
Իրաքում մահապատժի դատապարտեցին Բրյուսելի և Փարիզի ահաբեկչությունների մասնակցին. Sky News Arabia

Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Բելգիայի հպատակին, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակից լինելու մեջ: Մայիսի 22-ին այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Իրաքի Կենտրոնական քրեական դատարանը պատժի առավելագույն չափի է դատապարատել 1988 թվականի ծնունդ բելգիացի Թարիք Ջուդաանին, որն ԻՊ-ի շարքերն է մտել 2014 թվականին: Զինյալների շրջանում նա հայտնի է որպես Աբու Համզա ալ Բելջիքի:
Բելգիական La Derniere Heure թերթի տեղեկատվությամբ՝ Ջուդաանը հիշատակվում է 2015 թվականին Փարիզում եւ 2016 թվականին Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետաքննությունների նյութերում՝ որպես դրանց հավանական կազմակերպիչներից մեկը:
Բելգիական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Ջուդաանը ծնունդով Մարոկոյից է: Մինչեւ 2014 թվականը Սիրիա ուղեւորվելը, նա ապրել է Բելգիայի Վերվիե քաղաքում: Facebook-ի իր էջում նա արդեն 2014 թվականին սկսել է հրապարակել լուսանկարներ, որտեղ պատկերված է նրա մասնակցությունն սպանություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: