
Ղանդահարում առնվազն 16 մարդ է զոհվել ահաբեկչության հետևանքով

Ղանդահար քաղաքում՝ Աֆղանստանի հարավի համանուն նահանգի վարչական կենտրոնում, ականապատված ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է 16-ի, եւս 35 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին մայիսի 22-ին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի մամուլի քարտուղար Դովուդ Ահմադիին:
Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհվածների եւ 37 վիրավորների մասին:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 12:30-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Ղանդահար քաղաքի չորրորդ ոստիկանական տեղամասի տարածքում ստուգման ժամանակ պայթել է պայթանյութով հանդերձված Tunis մակնիշի ավտոմեքենան:
Երկրում գործող ծայրահեղական խմբերից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այս ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: