
Հայ պատանիները դարձել են Ֆրանսիայի առաջնության փոխչեմպիոններ

Ֆրանսիայի շախմատի պատանիների (8-16 տարեկան) թիմային առաջնությունում ֆրանսահայ պատանիները «Լեման» թիմի կազմում դարձել են Ֆրանսիայի փոխչեմպիոններ:
Առաջնությանը մասնակցել է 16 թիմ: Լեման քաղաքի համանուն թիմի կազմում հանդես են եկել Ռուբեն Հարությունյանը (15 տարեկան), Սաֆար Հարությունյանը (14 տարեկան), Սամվել Ապրեսյանը (10 տարեկան), Արիադնա Ապրեսյանը (9 տարեկան): Թիմի մյուս անդամները ֆրանսիացիներ են:
Պատանիների առաջնությունը համարվում է Ֆրանսիայի էլիտար առաջնություն: