Բաժիններ՝

Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP

Շառլ Ազնավուրն առողջական վիճակի կապակցությամբ համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը հետաձգել է հունիսի 30-ին: Ինչպես մայիսի 22-ին հայտնել է AFP գործակալությունը, բժիշկները խորհուրդ են տվել երգչին դադար առնել բեմ դուրս գալուց առաջ եւ շարունակել բուժումը:

Ինչպես նշում է գործակալությունը, Ազնավուրը հարկադրված է հրաժարվել հունիսի 5-ին Մոնակոյում ծրագրված ելույթից, հունիսի 16-ին Ֆրանսիայում «Ալունա» փառատոնին մասնակցելուց եւ հունիսի 23-ին Իտալիայում պլանավորված համերգից:

Ինչպես սպասվում է, երգիչը բեմ կվերադառնա հունիսի 30-ին, ծրագրված է նրա համերգը Լոնդոնում: Դրանից հետո Ազնավուրը շրջագայությունը կշարունակի Իսպանիայում, Գերմանիայում, Խորվաթիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում, Բելգիայում եւ Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031