Ատլետիկայի Հայաստանի առաջնության բոլոր չեմպիոնները հայտնի են
Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի Հանրապետության ատլետիկայի առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի և Արցախի Հանրապետության մարզադպրոցների, մարզական ընկերությունների հավաքական թիմերի շուրջ 115 մարզիկ:
Կանանց մրցապայքարում ըստ մրցաձևերի Հայաստանի ատլետիկայի 2018 թվականի առաջնության հաղթողներն են. 100 մ վազք՝ Գայանե Չիլոյան (12.07), 100 մ արգելավազք` Մելինե Ադամյան (16.11), 200 մ վազք՝ Գայանե Չիլոյան (25.15), 400 մ վազք՝ Գայանե Չիլոյան (55.85), 800 մ վազք՝ Լիլիթ Հարությունյան (2.19.39), 1500 մ վազք՝ Էլլադա Ալավերդյան (4.56.38), հեռացատկ՝ Յանա Աբրահամյան (5.46), եռացատկ՝ Մարիետա Մինասյան (12.36), գնդի հրում՝ Ժաննա Շահնազարյան (10.61), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյան (49.46), նիզակի նետում՝ Մարիամ Մկրտչյան (34.64), սկավառակի նետում՝ Ժաննա Շահնազարյան (31.80) և 4×100 փոխանցավազք վարժությունում Երևանի ատլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (51.90), իսկ 4×400 փոխանցավազքում՝ Վանաձորի ատլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (4.09.07): Տղամարդկանց մրցապայքարում ըստ մրցաձևերի ՀՀ չեմպիոններն են. 100 մ վազք՝ Ռաֆայել Պետրոսյան (11.47), 200 մ վազք՝ Ռազմիկ Մկրտչյան (22.30), 400 մ վազք՝ Նարեկ Ղուկասյան (49.64), 400 մ արգելավազք` Նարեկ Ղուկասյան (57.19), 800 մ վազք՝ Ռոման Ալեքսանյան (1.55.61), 1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (3.52.90), 3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյան (8.33.74), հեռացատկ՝ Արտակ Համբարձումյան (7.42), եռացատկ՝ Լևոն Աղասյան (16.65), գնդի հրում՝ Մանուկ Մանուկյան (15.99), նիզակի նետում՝ Մելիք Ջանոյան (60.18), սկավառակի նետում՝ Մանուկ Մանուկյան (50.80), 4×100 փոխանցավազք` Գյումրի քաղաքի մարզադպրոցի թիմ (44.54) և 4×400 փոխանցավազք՝ Գյումրու Ռ. Էմմիյանի անվան մարզադպրոցի թիմ (3.34.59):
Առաջնության արդյունքներով կձևավորվեն ՀՀ հավաքական թիմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային մրցահարթակներում՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: