Բաժիններ՝

Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից. Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից, քանի որ դրանում բավականին լավ գործիքներ կան:

«Բոլոնյան կրթական համակարգում բավականին լավ գործիքներ եմ տեսնում: Սակայն այդ համակարգում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ևս կա: Հիմնական հարցը ուսանողների շարժունակությունը և կրեդիտների փոխանցելիությունն է»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ այդ հարցը դեռ լուծված չէ Հայաստանում:

Նախարարը նշեց, որ բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ մասին: Դրան մեծ ուշադրություն են դարձնում:

Նրա խոսքով ՝ առաջիկա շաբաթներում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև ավարտական քննություններին: «Ավարտական և ընդունելության քննությունները պատշաճ կերպով պետք է իրականացնել: Քննությունների արդյունքների անաչառության նկատմամբ վստահությունը պետք է վերականգնվի»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն արժանավորները կկարողանան շարունակել կրթությունը բուհերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031