Ռումինիայում Հայաստանի դեսպանն այցելել է Ռոման քաղաք
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մայիսի 19-ից 20-ը այցելեց Ռոման քաղաք: Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ ունեցավ Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուիև Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարության պետքարտուղար Գեորգե Պոպայի հետ:
Քննարկվեցին Ռումինիայի Ռոման և Հայաստանի Դիլիջան քույր-քաղաքների համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ռոմանի հայ եկեղեցական և ճարտարապետական ժառանգության պահպանման հարցերը:
Դեսպան Մինասյանը Ռոմանում նաև մասնակցեց ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնին, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը, Ռումինիայի գրողների միությունը և Ռոմանի քաղաքապետարանը: Փառատոնին մասնակցում էին Ռումինիայի հայտնի, այդ թվում, ռումինահայ գրողներ, գրականագետներ, արվեստաբաններ, ասմունքողներ:
Ռումինիայում Հայաստանի դեսպանը նաև հանդիպումներ ունեցավ ռումինահայ համայքնի բազմաթիվ ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում դեսպան Մինասյանը հարցազրույց տվեց ռումինական TVR հեռուստաալիքին՝ հատուկ անդրադարձ կատարելով ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությանը Ռումինիայի հասարակական, քաղաքական, տնտեսական և հատկապես մշակութային կյանքում: