Դժոխքի դարպասներ. ինչպես է գազի խառնարանում գրեթե 50 տարի վառվում կրակը
Թուրքմենստանում Դարվազի գազի խառնարանը զուր չեն Գեհենի դուռ կամ Դժոխքի դարպասներ անվանում: Տեսանյութում պատկերված է, թե ինչ տեսք ունի բնական երեւույթը՚
Խառնարանը հայտնաբերվել է 1971 թվականին: Դրա հետազոտման ընթացքում գոյացել է վիթխարի անցք: Մարդկանց եւ անասունների համար վնասակար գազերի արտահոսք թույլ չտալու համար որոշել են դրանք այրել:
Երկրաբանները ենթադրել են, թե հրդեհը մի քանի օրից կմարի, բայց սխալվել են: Խառնարանում հրդեհը չի հանդարտվում 1971 թվականից: Խառնարանից դուրս եկող բնական գազը օր ու գիշեր անընդհատ այրվում է արդեն 47 տարի: Խառնարանի տրամագիծը կազմում է մոտավորապես 60 մետր, խորությունը՝ շուրջ 20 մետր: