Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը
Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը, ինչը կապված է թագավորական առաջին միջոցառումներին ամուսնական զույգի մասնակցելու անհրաժեշտության հետ:
Մայիսի 22-ին նրանք, Սասեքսի դուքսի ու դքսուհու կարգավիճակով, նրանք կմասնակցեն իրենց առաջին պաշտոնական միջոցառմանը Բուքինգհեմյան պալատի մարգագետնում՝ նվիրված արքայազն Չառլզի բարեսիրական գործունեությանը բրիտանական գահի ժառանգորդի առաջիկա 70-ամյակի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 14-ին:
Սպասվում է նաեւ, որ դրանից անմիջապես հետո նրանք իրենց առաջին արտասահմանյան ուղեւորությանը կմեկնեն Իռլանդիա եւ միայն դրանից հետո կանցկացնեն մեղրամիսը:
Ընդ որում՝ նրանք հանգստի վայրը խիստ գաղտնի է պահվում: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները պնդում էին, որ հարսանեկան ճամփորդության համար զույգն արդեն ընտրել է աֆրիկյան ուղղությունը եւ կարող է այցելել, մասնավորապես, Նամիբիա: Խոսվում էր նաեւ Բոտսվանայի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: