Բաժիններ՝

«Ամենադժբախտ» ներդրողը

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

* * *

1995 թվականին Ամազոնի առաջին իրավաբանն էր Տոդ Տարբերտը։ Այդ օրերին Ամազոնին օդի-ջրի պես գումար էր պետք, և Ջեֆ Բեզոսն ընկած 1 մլն դոլար էր փնտրում և 50,000-ական դոլարներ էր խնդրում տարբեր ներդրողներից։ Դրանցից մեկն էլ Տոդն էր, ով որոշել էր 50,000 դոլար ներդնել Ամազոնում։ Սակայն այն օրը, որ պիտի գումարը փոխանցեր, կնոջ մոտ վաղաժամ ցավեր են սկսում և երեխան շուտ է ծնվում։ Մինչ նա գնում է, ծննդատան գործերով է խառը լինում, 1 մլն դոլարը լրանում է և էլ չի կարողանում 50,000 դոլարը փոխանցել ու բաժնետեր չի դառնում։

Պատմում են, որ Ամազոնի IPO-ի օրն ամենատխուր մարդը Տոդ Տարբերտն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս