Բաժիններ՝

Փոքր ու միջին ձեռնարկատերերը «ծաղկաքաղ» են անում ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող խնդիրները

Հայաստանի ամերիկյան համալսարանի տարածքում գործող Aries Lunch սրճարանում երեկ հավաքվել էին տարբեր ոլորտներ ներկայացնող փոքր և միջին գործարարներ։ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախաձեռնությամբ՝ նրանք մասնակցում էին ոլորտի խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

Փոքր և միջին գործարարները բաժանվեցին 3 խմբի՝ առևտուր, արտադրություն և ծառայություններ։ Յուրաքանչյուր խմբի մասնակիցները առանձնացրին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր խնդիրները՝ կետ առ կետ ներկայացնելով դրանց բնույթը։

Ասոցիացիան մշակելու է մի քանի տասնյակ խնդիրները և ներկայացնելու է ՀՀ նոր կառավարությանը՝ համատեղ քննարկելու և լուծման տարբերակներ գտնելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031