
Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,559,331 ԱՄՆ դոլար 483.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92,790,744 ԱՄՆ դոլար 484.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,450,000 դոլարի առք և վաճառք 484.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,127,777 եվրո 573.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,707,765 եվրո 577.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,091,913,959 ՌԴ ռուբլի 7.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 546,648,940 ՌԴ ռուբլի 7.86 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: