
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարսանեկան զգեստները

Մինչ բարձր հասարակությունը պատրաստվում է արքայազն Հարրիի եւ նրա հարսնացուի՝ Մեգան Մարքլի ամուսնական արարողությանը, Sputnik-ը մեր ուշադրությանն է ներկայացնում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարսանեկան զգեստների նկարների ֆոտոժապավենը:
Գրեթե ողջ աշխարհը սրտի թրթիռով սպասում է արքայազն Հարրիի եւ նախկին դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնական արարողությանը, որը կայանալու է մայիսի 19-ին: Արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն իրենց հարսանիքին Վինձորի դղյակ են հրավիրել հազարից ավելի հասարակ բրիտանացիների:
Հրավիրվածների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, դպրոցականներ, թագավորական պալատին առընթեր աշխատող մարդիկ, ինչպես նաեւ Վինձորի բնակիչներ: