Դադարեք դիմանալ ցավին. ազատվում եք հոդացավից

Հոդացավերը կարող են առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ցավազրկող միջոցները սովարաբար օգնում են կարճ ժամանակով ազատվել խնդրից, սակայն անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ ախտորոշումը հստակեցնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Կայքը ներկայացրել է բնական ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի հանգստացնել ցավը:

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ քրքում
  • 1 ճաշի գդալ կոկոսի յուղ
  • 1 թեյի գդալ մեղր
  • 5 ճաշի գդալ ջուր:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված:

Օգտագործման եղանակը: Մերսող շարժումներով քսեք ցավող հատվածներին: 10 րոպե անց լվացեք տաք ջրով:

Կարդացեք նաև

Քրքումը դեռ վաղ ժամանակներից է օգտագործվում ցավի և բորբոքման դեմ: Բացի այդ՝ այն հակաօքսիդանտ հատջկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է ամրացնել իմունային համակարգը: Հաշվի առեք, որ այս միջոցը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, եթե այն համադրեք հավասարակշռված սննդակարգի և բավարար ֆիզիկական ակտիվության հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս