Բաժիններ՝

Հարավկորեական գործարանում առնվազն 13 մարդ է տուժել քլորի արտահոսից

Հարավային Կորեայի հարավ – արեւելքում գտնվող քիմիական գործարանում առնվազն 13 մարդ է տուժել գազային քլորի արտահոսից, պատահարի վայրում աշխատում է տեղանքի հատուկ մշակման խումբը:

Այդ մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) Ուլսան քաղաքի գործարանում: Արտահոսի պատճառը դեռեւս պարզված չէ, մասնագետները չեն բացառում, որ դա կարող էր տեղի ունենալ գազը պահոց վերամղելիս:

Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Գործակալությունը նշում է, որ քիմիական գործարանը գտնվում է բնակավայրերից հեռու, ուստի բնակիչների թվում տուժածներ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031