Ձեզ մոտ ջղաձգումնե՞ր են առաջանում. կարդացեք սա
Մկանային ջղաձգումները կարող են լուրջ անհարմարություն և ուժեղ ցավ պատճառել: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ ջղաձգումները, որպես կանոն, առաջանում են անսպասելիորեն՝ քայլելիս, մարզվելու ընթացքում, նույնիսկ պասիվ հանգստի ժամանակ: Կան մի խումբ պատճառներ, որոնք բացատրում են մկանային ջզաձգումների առաջացումը: Կարևոր է իմանալ դրանց մասին՝ անհարմարությունից ազատվելու, ինչպես նաև ապագայում խնդրի առաջացման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:
Մկանային ջղաձջգումները մկանների ինքնաբերական կրճատումն է: Այս երևույթն ամենից հաճախ նկատվում է ոտքերի հատվածում: Մկանները լարվում են, պնդանում, այդ հատվածում ցավային զգացողություններ են առաջանում:
Ինչո՞ւ են առաջանում մկանային ջղաձգումները: Մկանների ինքնաբերական կրճատման կարող են հանգեցնել մի խումբ գործոններ, այդ թվում.
- վերջույթներում արյան շրջանառության խանգարում
- չափազանց ինտենսիվ ծանրաբեռնվածություն
- վարժություններ անելուց առաջ ձգումներ չկատարելը
- բարձր ջերմաստիճանի պայմաններում չափազանց ակտիվ լինելը
- օրգանիզմում հեղուկի անբավարար մակարդակ
- մկանային հյուծվածություն
- կալիումի կամ մագնիումի անբավարար մակարդակ
- ողնաշարի կամ նյադային խնդիրներ
- որոշակի դեղամիջոցների ընդունում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը