Պուտինը և Մերկելն ընդգծել են Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու կարևորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 11-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են իրանական միջուկային գործարքը պահպանելու կարեւորությունը դրանից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ Ուկարինայի եւ Սիրիայի թեմաները:
«Քննարկվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը դրանից միակողմանի կարգով ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Ընդգծվել է ԳՀՀԾ-ի պահպանման սկզբունքային կարեւորությունը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության տեսակետից»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«Ներուկրաինական ճգնաժամի շուրջ կարծիքներ փոխանակելիս արծարծվել են ԵԱՀԿ-ի դիտորդների պահպանման ՄԱԿ-ի առաքելության ստեղծմանը վերաբերող հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»,- հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում:
Այստեղ հավելել են, որ Մերկելը Պուտինին տեղեկացրել է մայիսի 10-ին Ախենում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոենկոյի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին:
«Արծարծվել է սիրիական խնդիրները, ինչպես նաեւ Անգելա Մերկելի՝ մայիսի 18-ին Սոչի կատարելիք աշխատանքային այցի նախապատրաստումը»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: