Բաժիններ՝

Հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը կմասնակցի Կարեն Ասրյանի հուշամրցաշարին

Հանրահայտ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը կմասնակցի Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին, որը կանցկացվի Ջերմուկում:

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի երկար տարիների մարտավկա, հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը, ով այս պահի դրությամբ նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է: Սաշիկիրանը Հնդկաստանի քառակի չեմպիոն է և ազգային հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է շախմատի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:

Կարեն Ասրյանի հուշամրցաշարին, այսօրվա դրությամբ, գրանցվել է 40 շախմատիստ, այդ թվում՝ 21 գրոսմայստեր, 2 կանանց գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 3 ՖԻԴԵ-ի և 1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031