 
                        Ֆրանսիան ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը
 
                                    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի խորհրդարանում Սահմանադրության շրջանակում նոր վարչապետի ընտրության փաստը: Այս մասին հայտարարությունը տեղադրված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Ֆրանսիան ողջունում է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը, որը թույլ տվեց Հայաստանի խորհրդարանին մայիսի 8-ին ընտրել նոր վարչապետի՝ համաձայն Սահմանադրության և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքների:
Ֆրանսիան իր լավագույն մաղթանքներն է հղում նրան (նոր վարչապետին- խմբ.) և հայ ժողովրդին և շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        