Արդշինբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ` համագործակցելով Կոմերցբանկի և Ասիական զարգացման բանկի հետ
Արդշինբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար գերմանական Commerzbank-ից: Գործարքը երաշխավորվել է Ասիական Զարգացման Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո տրամադրված ծածկույթով: Այս գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն Բանկի կորպորատիվ հաճախորդների արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` խթանելով առևտրի զարգացումը Հայաստանի տնտեսական առանցքային ոլորտներում` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և սպասարկման ոլորտները:
Այս գործարքն Արդշինբանկի հերթական արդյունավետ համագործակցությունն է իր բազմամյա գործընկերներ Կոմերցբանկի և Ասիական զարգացման բանկի հետ: Լինելով Հայաստանի բանկային համակարգի առաջատար բանկերի մեկը, Արդշինբանկը ինովատիվ ֆինանսական գործիքների միջոցով նպատակադրված աջակցում է հայկական ընկերություններին արտաքին շուկաներում իրենց դիրքերը ընդլայնելու համար:
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով: