«Նոր կառավարության առաջին որոշումներից մեկը պետք է լինի սա»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Չգիտեմ, թե ինչպես կընկալեք ասածս, բայց կարծում եմ, որ նոր կառավարության առաջին որոշումներից մեկը պետք է լինի Հանրապետության նախագահի նստավայրը Հանրապետության նախագահին վերադարձնելու մասին:

Արմեն Սարգսյանը վերջին մեկ ամսվա ընթացքում իր գործունեությամբ ցույց տվեց, որ իր լիազորությունների շրջանակներում արժանապատվորեն է կատարում ՀՀ նախագահի պարտականությունները:

Կարծում եմ, որ այդ որոշմամբ կվերականգնվի նաև անարդարությունը:

Բաղրամյան 26-ը եղել և պետք է մնա որպես ՀՀ նախագահի նստավայր՝ անկախ նախագահի սահմանադրական լիազորությունների ծավալից:

Բացի այդ, այդ որոշմամբ նոր կառավարությունը և նրա ղեկավարը շատ լավ ուղերձ կհղի հանրությանը, որ պետականության ավանդույթների պահպանումը վեր են որևէ անձի պատկերացումներից և ցանկություններից…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031