Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայրն ու դուստրը տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ քաղաքի Բանավան թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մկրտչյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, իր վարած BMW մակնիշի 21 MT 221 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե ջրատարին և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը, ով 6-ամյա երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանք էլ տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու վիրավոր երեխան հայր ու դուստր են:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս